News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ահաբեկչական հարձակում է իրականացվել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, ինչի հետեւանքով վերջին տվյալով 41 մարդ է սպանվել։ Նրանցից մոտ 15-ը օտարերկյա քաղաքացիներ են։ Մոտ 250 վիրավոր կա։ Նախնական տվյալով գործողությանը մասնակցել է 7 մահապարտ, սակայն նրանցից միայն երեքի մարմիններն են հայտնաբերվել։ Ահաբեկչության համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն գործողության ձեռագրից Թուրքիայի իշխանությունները ենթադրել են, որ դա «Իսլամական պետության» ձեռքի գործն է։ Թուրիքայում մեկ օրով ազգային սուգ է հայտարարվել։  Ի թիվս բազմաթիվ երկրների առաջնորդների, Էրդողանին ցավակացել են Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը։ Օդակայանի տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչներից մեկի սպանվելը, ինչպես նաեւ պայթյուններից մեկը։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Չնայած նախորդ օրերի սուր քննադատական ելույթներին՝ փոփոխություններին կողմ քվեարկեցին եւ ԲՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը։ Արդեն ընթերցման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկ առ մեկ անդրադարձավ նախորդ օրերին իր հասցեին նիստերի դահլիճում հնչած քննադատություններին։ Անխնա քննադատության առաջին չափաբաժինն ուղղված էր «Հայկական վերածնունդ» վերանվանված ՕԵԿ-ին։ 

Ընդդիմադիր ելույթներ ունեցողներին աղանդավորներ անվանած ԲՀԿ-ին Փաշինյանը նույնպես չխնայեց։

 Իր նախկին կուսակիցներին նույնպես անդրադարձավ։ Լեւոն Զուրաբյանը նախօրեին ասել էր, թե որոշ պատգամավորներ ուզում են շոու բիզնեսից հետ չմնալ՝ ակնհայտորեն ակնարկելով Փաշինյանի երգիծական բնույթի ելույթները։

 Ելույթի ընթացքում քննադատվողների նյարդերը չդիմացան։ Հեղինե Բիշարյանը տեղից սկսեց բղավել։

 Բիշարյանը դրանով չհանգստացավ։ Ելույթի վերջում «ռազբորկայի» կանչեց Փաշինյանին։

  Արտահերթ նստաշրջանի մյուս վիճահարույց հարցը՝ Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագիրն, այսօր էլ իրար կսմթելու առիթ դարձավ։ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու համաձայնագրին։

Զարուհի Փոստանջյանը հիշեց 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը եւ նշեց, որ Հայաստանին Ռուսաստանը թույլ չի տալու ինքնուրույն տնօրինել ՀՕՊ համակարգը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է։

Ելույթից հետո Հանրապետականները սկսեցին մեկը մյուսի հետեւից քննադատել նրան՝ սեքսիստական եւ վիրավորական արտահայտություններով։

 Սեյրան Օհանյանը ոչ Ժիրայր Սեֆիլյանի, ոչ էլ Սամվել Բաբայանի ծառայությունների կարիքը բանակում այժմ չի տեսնում։Պաշտպանության նախարարը հրաժարվել է մեկնաբանել Սեֆիլյանի կալանավորումը՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել իրավապահներին։

 Սեյրան Օհանյանը չի մեկնաբանել նաեւ ապրիլյան պատերազմից հետո շրջանառվող լուրերը իր  հնարավոր պաշտոնանկության մասին։

 Փլուզման հետեւանքով արդեն հինգ օր փակ է Վերին Լարս անցակետը։ Ճանապահին մնացած քաղաքացիների համար ստեղծվել է վրանային երկու ավան։ Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ եւ գիշերակացի հնարավորություն, չորս հղի կնոջ տեղավորել են հյուրանոցներում։ Ռուսաստանը խոստացել է Լարսից Հայաստան երեք չվերթով տեղափոխել 156 քաղաքացիներին։ Իսկ բեռնատարները դեռ մեկ շաբաթ կմնան Լարսում։ Մինչ այդ ռուսական լրատվամիջոցները ռեպորտաժներ են պատրաստում այն մասին, թե ինչքան ուրախ ու անհոգ է անցնում հայերի առօրյան վրանային ճամբարներում։

Նուբարաշենի զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում 20-ամյա ժամկետային զինծառայող է խեղդվել։ Էդգար Չաղլյանը Արթիկ քաղաքից էր, ընտանիքի միակ զավակը, մի քանի օրից պետք է զորացրվեր։ Հանգամանքները պարզվում են։

Երեւանի Մարգարյան ծննդատանը մեռելածնության դեպք է գրանցվել։ 28-ամյա կինը մեկ շաբաթ պառկած է եղել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Բժիշկների խոսքով՝ 33 շաբաթական հղիի մոտ ընկերքի շերտազատում է եղել, գրանցվել է պտղի ներարգանդային մահ, ստիպված են եղել ընդհատել հղիությունը։

Հայտնի է, թե ով է լինելու «Ոսկե ծիրան 2016» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրը՝ անգլիացի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ժակլին Բիսեթը։  Աշխարհահռչակ դերասանուհին հայ հանդիսատեսին հայտնի է հիմնականում «Վայրի խոլորձը», «Նապոլեոնը եւ ժոզեֆինան» ֆիլմերից։

 ժյուրիի ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է, որին կազմակերպիչները դժվարությամբ եմ համոզել ստանձնել այդ գործը։

  Դոլարն ու եվրոն թուլացել են, ռուբլին ու ֆունտը՝ ամրապնդվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.42, եվրոյինը՝ 527, ֆունտինը՝ 638 դրամ:

Հունիսի 30-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: Երևանում տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, իսկ վաղը ցերեկը՝ +38 -ի։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ