News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Սահմանային անցակետերի արդիականացման համար Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 534 հազար եվրոյի վարկ: Այսօր՝ հունիսի 30-ին, Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիրը:

Համաձայնագրին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, 6-ը՝ դեմ, 11-ը՝ ձեռնպահ:

Համաձայնագրի անվանումը կարդալիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Բավրայի փոխարեն ասաց Բավարիա, ինչն աշխուժություն մտցրեց դահլիճում, պատգամավորները չկարողացան զսպել ծիծաղը:

«Ի՞նչ է եղել, որ ծիծաղում եք, հանգիստ նստեք, քվեարկությունները շատ են: Վերջում կխոսեք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2012թ.-ին, նախատեսված 38 մլն եվրոյից 30 մլն եվրոն արդեն տրամադրվել է, սակայն եւս 534 հազար եվրոյի լրացուցիչ վարկային ծրագիր է հարկավոր սանմանային անցակետերի արդիականացման համար: Գումարի մեծ մասը տրամադրվելու է սերվերներ եւ տեխնիկական սարքեր ձեռք բերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ