Հունիսի ամենաշոգ օրը այսօր` հունիսի 30-ին կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` նշելով, որ այսօր սպասվում է մինչեւ 38 աստիճան ջերմություն.

«Այսօր մեր երկիրը գտնվում է Իրաքից ներթափանցող տաք հոսանքների ազդեցության գոտում,  սպասվում է  հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ հունիս ամիսը տեղումնառատ էր, որի հետեւանքով հանրապետության որոշ տարածքներում գրանցվեցին տարերային աղետներ, վերջին 10-15 տարիների ընթացքում  նման ուժեղ տեղատարափային  օջախներ չեն եղել, որոնք առաջացրել են նման տարերային աղետներ»,-ասաց նա: