News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանը ավելի որակյալ ճանապարհային ենթակառուցվածք ունենա, ապա իրանցի գործարարները հաճույքով կօգտվեն դեպի Կենտրոնական Եվրոպա ու Սեւ ծով տանող այս տարանցիկ ուղուց : Այս մասին Կառավարության հունիսի 30-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով խնդիրն այն է, որ նախագահի կարգադրությամբ Ագարակ գյուղից սկսվող բետոնապատ ճանապարհը հիմա փոխարինվում է ասֆալտապատով, որպեսզի Ագարան- Սիսիան ճանապարհի այս հատվածը շտապ կարգով պատրաստ լինի: «Սա ամենադժվար հատվածն է, ու դրա շահագործումը թույլ կտա ճանապարհը կրճատել 70 կմ-ով, ինչը ժամանակային կտրվածքով 2.5 ժամ է»: Նախարարը նաեւ նշել է, որ եթե մինչեւ Երասխ ճանապարհը վերանորոգվի, ապա իրանական բեռնափոխադրողները կկարողանան շարունակել ապրանքների փոխադրումը Սեւ ծովի վրացական ափով անցնող երկաթգծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ