Կուբան պետական ընկերությունների եւ համատեղ ձեռնարկություններից պահանջել է կրճատել վառելիքի եւ էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը դաշնակից Վենեսուելայում ծագած ճգնաժամի ազդեցության եւս մեկ հետեւանք է, հայտնում է Reuters–ը։
Գործակալությունը նշում է, որ դեռ պարզ չէ, թե ինչն է դարձել սահմանափակումների պատճառը, որոնք չեն լինի այնքան կոշտ, ինչպես 1990-ականներին, սակայն որոնք տեղի են ունենում ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարգավորման եւ երկրում բարեփոխումների ֆոնին։
Ենթադրվում է, որ էներգակիրների նոր նորմերը կսահմանվեն հուլիսին, իսկ դրանց մասին կհայտարարվի խորհրդարանի առաջիկա նիստում։
«Երեկ ես տեսել եմ Էներգետիկայի նախարարության՝ պետական նավթա–եւ էլեկտրամենաշնորհներին ուղղված հրահանգների պատճեն։ Դրանցում քվոտաները մինչեւ տարեվերջ 50 տոկոսով կրճատելու ցուցումներ կային»,– ասել է օտարերկրյա ձեռնարկություններից մեկի տնօրենը, որը չի ցանկացել ներկայանալ։
Վենեսուելայում իրավիճակը կրիտիկական բնույթ է ստացել ապրանքների դեֆիցիտի, ռեկորդային գնաճի եւ պետության եկամուտների անկման ֆոնին, որը պայմանավորված է նավթի գների անկմամբ եւ երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջեւ ինստիտուցիոնալ ճգնաժամով։