News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին Եվրոպայի լիգայի նախընտրական փուլի շրջանակներում Գորիում տեղի է ունեցել «Շիրակ» (Հայաստան) եւ «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային խաղը, որն ավարտվել է միջադեպով:

Վրաստանի հայ համայնքից հաղորդում են, որ խաղն ավարտվել է 1:0 հաշվով  «Դիլայի» հաղթանակով, որից հետո մի քանի տասնյակ վրացի երկրպագու, հիմնականում դպրոցահասակ, հարձակում են գործել Գորի ժամանած, հայ երկրպագուներին տեղափոխող միկրոավտոբուսների վրա:

«Լարվածությունը սկսվել էր դեռեւս մարզադաշտից ոչ հեռու գտնվող սրճարանում: Հայ երկրպագուները պատրաստվում էին մեկնելուն, երբ նրանց են մոտեցել մի խումբ երիտասարդներ եւ փորձեցել են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Վիճաբանություն է ծագել, բայց ամեն ինչ արագ ավարտվել է: Դրանից հետո վրացի երկրպագուները, հիմնականում դպրոցահասակ, քարեր շպրտեցին մեր ավտոբուսի վրա, երբ այն դուրս էր գալիս Գորիից: Մենք դուրս եկանք ավտոբուսից, սկսվեց կռիվը, բայց շուտով եկավ ոստիկանությունը, եւ հարձակվողները այս ու այն կողմ փախան: Մի քանի հայ երկրպագուների տարան ոստիկանական բաժանմունք ցուցմունքներ տալու համար…

Ինչպես մեզ հայտնի է, ձերբակալված է հարձակվողներից մեկը: Մինչդեռ, նորից ոչ պաշտոնապես, մեզ ասացին, որ չեն կարողացել գտնել այն անձանց, ովքեր քարեր էին նետել միկրոավտոբուսի վրա եւ կոտրել ապակիները…», -ասել է իրադարձության ականատեսներից մեկը:

Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը դեռեւս պաշտոնապես որեւէ կերպ չի մեկնաբանել տվյալ իրավիճակը:

Դեպքի արդյունքում տուժածներ չկան ո´չ վրացական կողմից, ո´չ հայկական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ