Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 3-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+26,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+26,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+26,

Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+26,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+31,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +32+34,

Արարատում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +34+35,

Արմավիրում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +34+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +34+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +33+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +24+28,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +27+30։