News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եվրոպայի 2016 թվականի առաջնությանն այնպես ստացվեց, որ ամենավստահ խաղը ցուցադրող երկու թիմերը՝ Իտալիան ու Գերմանիան, քառորդ եզրափակիչում հանդիպեցին: Այլ կերպ ասած՝ աշխարհի քառակի չեմպիոն իտալացիները խաղալու էին աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիների հետ:

Ֆրանսիացիները շատ գեղեցիկ առաջնություն են կազմակերպել, բայց խոստովանում են, որ իրենց երկրում ֆուտբոլն այնքան ժողովրդականություն չի վայելում, որքան Անգլիայում ու Գերմանիայում, որտեղ ֆուտբոլով պարզապես ապրում են:

1/8 եզրափակիչում Իտալիան պայքարից դուրս էր թողել Իսպանիային, իսկ Գերմանիան՝ ջախջախել Սլովակիային: Անտոնիո Կոնտեի թիմն այս մրցաշարում համարվում էր սիրվածներից մեկը: Չունենալով ուժեղ կազմ՝ նրանք, ամեն դեպքում, ուժեղ, գրագետ ֆուտբոլ էին խաղում: Իսկ այն մասին, թե ինչպես էին մեկ մարդու պես երգում պետական օրհներգը, կարելի է անվերջ խոսել:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Խաղը տեղի էր ունենում Բարդոյում, եւ քանի որ ես նախընտրել էի Ֆրանսիա-Իսլանդիա խաղը Սեն Դենիում, որոշոցի այս խաղն էլ դիտել Փարիզի ֆան-գոտում՝ Մարսյան այգիներում: Ինչպես միշտ՝ մինչ ֆան-գոտի հասնելը երեք անգամ զննեցին պայուսակս: Այս անգամ արդեն ինձ հետ ոչինչ չէի վերցրել:

Երեկ ֆան-գոտում այդքան էլ ուրախ չէր, որքան անգլիացիների խաղի ժամանակ: Բոլորը կլանված ֆուտբոլ էին դիտում: Խաղը, իրոք, բավական բարդ ու դրամատիկ ստացվեց: Կողքից զվարճանում էին միայն հարբած իռլանդացիները եւ ուրախ ուելսցիները: Ի դեպ, հետաքրքիր է այն, որ Իռլանդիան վաղուց արդեն տանն է, բայց իռլանդացիները դեռ շարունակում են սպառել Փարիզի գերաջուրը:

Ինձ համար ամենահետաքրքիր պահը խաղի երկրորդ կեսին էր: Ֆան-գոտում ավելի քան 10 հազար մարդ էր հավաքված, եւ հանկարծ առաջին շարքերը, ուժեղ բղավելով, սկսեցին հետ վազել, նրանց հետեւեցին նաեւ մյուսները: Կա՛մ պետք է վազողների ոտքերի տակ հայտնվեի, կա՛մ բոլորի հետ վազեի: Առաջին միտքն էր՝ մի տեղ ռումբ են տեսել:

Շուրջ 50 մետր վազեցինք, հետո կանգ առանք: Իսկ հետո մի կես ժամ միմյանց հարցնում էինք, թե ինչ էր պատահել ու ինչու էինք բոլորս վազում: Բոլորի պատասխանը նույնն էր. դե՝ բոլորը վազում էին, ես էլ վազեցի: Հետո ամբոխը հագստացավ ու շարունակեց դիտել ֆուտբոլը:

Մոտենում էին 11 մետրանոցները: Գերմանիան 1976 թվականից ի վեր չէր պարտվել 11 մետրանոցից, իսկ Իտալիան վերջին տարիներին Գերմանիայի սարսափն է: Ինչպես տեսաք՝ դա ամենազավեշտալի 11 մետրանոցների շարքն էր:

Երեք անգամ վրիպեցին գերմանացիները, չորս անգամ՝ իտալացիները: Արդյունքում ֆան-գոտում, որտեղ ավելի շատ Գերմանիայի համակիրներն էին, տոն էր: Խաղից հետո Էյֆելյան աշտարակն Իտալիայի դրոշի գույներով լուսավորվեց: Քանի որ խաղը շատ ուշ ավարտվեց, դեռ պետք էր մետրոյի կայարան հասնել: Ի պատիվ կազմակերպիչների նշեմ, որ մետրոն երկրպագուների համար անվճար էր, եւ ես 1.8 եվրո տնտեսեցի: Ճանապարհին լսում էի միայն՝ Դոյչլանդ, Դոյչլանդ...

Իսկ այսօր կխաղան տանտերերն ու այս առաջնության հեքիաթ Իսլանդիան:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Փարիզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ