Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում այսօր՝ հուլիսի 4-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած 20-ամյա Իննա Միքայելյանը Կապան քաղաքի բնակչուհի է, ավտովթարից մահացած երիտասարդ զույգի հարազատներից: Նույն ավտոմեքենայում գտնվող 24-ամյա Մուշեղ Մարջանյանը Ռուբեն Ավագյանի ընկերներից էր, նրանք միասին Ջրականում են եղել, վերադառնալու ժամանակ հանգստացել են Կապանում գտնվող Ռուբենի եւ Սոնայի տանը, այնուհետեւ որոշել են գալ Երեւան:
«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարի բախման հետեւանքով մահացել է 6 մարդ, որոնցից 24-ամյա Ռուբեն Ավագյանը եւ 23-ամյա Սոնա Ջավադյանը ամուսիններ են, իսկ 1-ամյա Լիկա Ավագյանը նրանց երեխան:
Նշենք, որ Ռուբեն Ավագայանը եւ Սոնա Ջավադյանը Սյունիքի մարզի Շիկահող գյուղից էին, բայց ապրում էին Կապանում:
Տեղի ունեցած ավտովթարից մահացել է նաեւ Երեւանի բնակիչ 24-ամյա Մուշեղ Մարջանյանը, Կապանի բնակչուհի Իննա Միքայելյանը եւ 23-ամյա Արտակ Ոսկանյանը:
«ԿԱՄազ»-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետեւանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ եւ 4 ուղեւորներ տեղում զոհվել են, 1 ուղեւոր եւ «ԿԱՄազ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում, որտեղ ուղեւորը մահացել է:




























