News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարել: Այս մասին հուլիսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Պյոտր Սվիտալսկու խոսքով, վերջին ամիսների իրադարձությունները աշխուժացրել են կարգավորման գործընթացն ու դինամիկան: «Վիեննայի գագաթաժողովը ինչ- որ առումով նոր գլուխ է բացել արդարացի ու լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերում: Նշված հանդիպմանը հաջորդել է նոր կարեւոր գագաթաժողով Սանկտ Պետերբուրգում»,- նշել է Սվիտալսկին:

Պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների ջանքերին: Դեսպանը հայտնել է, որ վաղը Երեւան կայցելի ԵՄ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը, որը հանդիպումներ կունենա նախագահի ու արտգործնախարարի հետ: Նրա այցը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել միջնորդների ջանքերին: «Հիմա սխալ կլիներ չափից շատ խոսել այդ ջանքերի մասին, քանի որ այս գործընթացը ենթադրում է գաղտնիություն, դրա համար էլ ես ենթադրում են, որ հրապարակային դիվանագիտության ժամանակը չէ: Այդուհանդերձ, ԵՄ-ն շարունակում է աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը ու կարծում եմ, որ Վիեննայում ձեռք բերված պայմնավորվածությունները պետք է կատարել, քանի որ այսօր դրանք են որոշում դեպի կարգավորում ճանապարհը»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով, հակամարտությունների լուծման հանդեպ համալիր մոտեցումը կարեւոր տեղ է զբաղեցնում ԵՄ ռազմավարության մեջ: Դեսպանը նաեւ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել այն որոշման իրականացմանը, որը կարող է ծնվել գործընթացի արդյունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ