Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին շրջանների մեծ մասում` գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 5-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,

Լոռիում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Տավուշում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,

Արարատում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +20+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +26+29։