Երեւանի 68-ամյա բնակիչ Լամարա Վ.-ն, որի դին այսօր՝ հուլիսի 4-ի առավոտյան հայտնաբերել էին շենքի բակում, նախնական տվյալով, նետվել է իր ննջասենյակի պատուհանից ընտանիքի անդամների՝ քնած եղած ժամանակ։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա բերակամներից մեկը։
«Առավոտյան ժամը 5-ին աշխատողները եկել են, որ շենքի տարածքը մաքրեն, իրենք են տեսել բակում ընկած, աղմուկ են բարձրացրել, շենքում ապրողները ճանաչել են»,- պատմեց բարեկամը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, նրանց եկել, տեղեկացրել են այդ մասին։
68-ամյա կինը բնակվում էր շենքի 11-րդ հարկում, որդու եւ նրա ընտանիքի հետ։ Հարազատների համար անհասկանալի է՝ ինչը կարող էր նրան ստիպել նետվել պատուհանից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարկավագի փողոցում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակա բարձրահարկ շենքերից մեկի բակում քաղաքացի է ընկած անգիտակից եւ անշարժ վիճակում:
Ժամը 05.20-ին թիվ 126/2 շենքի բակում հայտնաբերվել է բնակչուհի 68-ամյա Լ. Վ.-ի դին:



























