News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կան բաներ, որոնք կյանքում լինում են մեկ անգամ եւ շատ հնարավոր է, որ այս Եվրոն, որը շատերին դուր չի գալիս իր ձեւաչափի համար, հիշվի որպես իսլանդական հեքիաթի Եվրո: Հեքիաթը երեկ ավարտվեց, բայց նրա մասին դեռ երկար կպատմեն, թե հասարակ երկրպագուները, թե հատկապես իսլանդացիները՝ իրենց երեխաներին: Կպատմեն այն մասին, որ մի օր վիկինգներն իրենց հեռավոր կղզուց լողալով եկան հասան Ֆրանսիա ու գրավեցին այն: Գլխավոր տիտղոսը նրանք չվերցրին: Բայց արդյոք դա է կարեւոր, թե ավելի կարեւոր է գրավել մարդկանց սրտերը:

Ես ֆուտբոլ դիտում եմ քսան տարուց ավելի, լաց եմ եղել մի քանի անգամ: Բնականաբար, երբ Հայաստանը չկարողացավ հաղթահարել Իռլանդիային ընտրական փուլում, հուզվել եմ Հոլանդիայի պարտություններից հետո: Առաջին անգամ հուզվել էի, երբ 1994-ի աշխարհի առաջնությունում Ռոբերտո Բաջիոն վրիպեց 11-մետրանոցը: Ես այդ ժամանակ երեխա էի, չէի հասկանում ինչու եմ լաց լինում, բայց դե լաց էի լինում: Նախօրեին Ֆրանսիա-Իսլանդիա խաղից հետո ես լաց չեղա, բայց այնպիսի զգացողություն էր, որ ցանկանում էի: Իսլանդիան մեզ բոլորիս երազելու հնարավորություն տվեց, իսկ այժմ դա ավարտվեց ու մնաց հիմնական ֆուտբոլը՝ ուժեղագույնների պայքարը: Բնական է, որ կիսաեզրափակիչում պետք է հանդիպեին Գերմանիան ու Ֆրանսիան:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Եվրո 2016-ի քառորդ եզրափակիչ Ֆրանսիա – Իսլանդիա խաղին ես ուղեւորվեցի մետրոյով: Այն լի էր իսլանդացիներով: Նրանց լեգենդար ՀՈՒ-ն արդեն իսկ լսվում էր մետրոյի վագոններից: Անձրեւոտ ու ցուրտ եղանակին իսլանդացիները իրենց երեւի շատ լավ էին զգում: Ինձ համար նրանք բոլորը այլմոլորակայիններ էին, բոլորից տարբեր՝ աննկարագրելի սպիտակ մաշկով, փիրուզագույն աչքերով կամ էլ դա այն համակրանքն էր, որ ստիպում էր նրանց այդպես նայել: Իսլանդացիները ժամանել էին ընտանիքներով՝ փոքր երեխաների հետ, անգամ նորածինների: Մարզադաշտի ճանապարհին, նայելով թե ինչպես են երեխաները բռնել իրենց հայրերի ձեռքը ու ոգեւորված գնում մարզադաշտ,  լրիվ զգում էի թե ինչպես տարիներ անց նրանք միշտ հիշելու են այս օրը, քանի որ շատ հավանական է Իսլանդիայի հավաքականը դեռ երկար ժամանակ չհայտնվի մեծ մրցաշարերում:

Ֆրանսիան խաղի ֆավորիտն էր՝ տանտերը: Բնական է, որ նրա երկրպագուները պետք է ջերմ աջակցեին թիմին ու սպասեին միայն հաղթանակ, բայց ես կյանքումս առաջին անգամ տեսա, որ խաղից առաջ հակառակորդ թիմի երկրպագուները այդպես ողջունեին մրցակցին: Ֆրանսիացիները իսլանդացիներից շատ ու հաճախ խաղից առաջ սկսեցին կատարել նրանց ՀՈՒ-ն: Հետո խաղի ընթացքում էլ անդադար ոգեւորում էին իսլանդացիներին:

Իսլանդացի երկրպագուների հետ էր նստած նաեւ երկրի նորընտիր նախագահը, որը շատ շուտով կանցնի երկիրը ղեկավարելու բարդ գործին, իսկ մինչ այդ նա բոլորի հետ հավասար կատարում էր ՀՈՒ-ն:

Խաղային առումով իսլանդացիներն իրենց առավելագույնն արեցին անգլիացիների հետ, ֆրանսիացիների հետ ուժերը չհերիքեցին: Եթե Ուելսը կարողացավ ֆավորիտ Բելգիային հաղթել, ապա Իսլանդիան միանգամից ընդունեց երկու գնդակ, հետո երրորդը, չորրորդը… ու արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Բայց իսլանդացիները չէին լինի վիկինգների հետնորդներ, եթե մինչեւ վերջ չպայքարեին: Նրանք, ճիշտ է, բաց թողեցին հինգ, բայց խփեցին նաեւ երկու գնդակ ու գլուխները բարձր հեռացան Եվրոյից:

Խաղից հետո, երբ մարզադաշտը լրիվ դատարկվել էր, եւ ֆուտբոլիստները երկրպագուներին հրաժեշտ տալուց հետո հեռացել էին, իսլանդացի երկրպագուները չէին շտապում լքել մարզադաշտը: Նրանք մոտ կես ժամ դեռ մնացին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Կարծես ամեն կերպ փորձելով երկարացնել այս հեքիաթը:

Խաղի ավարտից հետո, երբ ես մետրոյով վերադառնում էի քաղաք, այն կրկին լի էր իսլանդացիներով: Երբ ես իջա իմ կանգառում, եւ իսլանդացիներով լի մետրոն հեռացավ, ինձ թվաց որ նա իրենց տանում է ոչ թե հաջորդ կայարան, այլ անմիջապես տուն՝ հեռավոր կղզի կամ էլ այլ մոլորակ, որտեղից նրանք եկան այս Եվրոյին:

Գուցե այս ամենը շատ հեքիաթային ստացվեց, բայց կյանքում լինում են պահեր, որոնք հետագայում չեն կրկնվում: Ու նրանց հիշողությունն արդեն իսկ դառնում է կյանքի երջանկություն: Եվրո 2016-ը հիշելիս, ես միշտ կմտաբերեմ Իսլանդիայի հավաքականը:

Շնորհակալություն իսլանդացիներ, դուք ստիպեցիք իմ սրտին ուժեղ բաբախել ու կրկին անգամ հավատալ, որ անհնարինը հնարավոր է դառնում միասնականության մեջ…

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան Փարիզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ