ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 477.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.03 դրամ (աճել է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.91 դրամ (նվազել է 0.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 295.16 դրամ, ոսկի՝ 20,557.01 դրամ, պլատին՝ 15,939.35 դրամ։

Հուլիսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: