Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանը Արմավիր քաղաքից էր, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին նրա հարեւանները: 

Հարեւանները պատմեցին, որ նա մեկ տարի սովորել է ու զորակոչվել բանակ:

Արսենը արհեստավորի ընտանիքից է, երկու քույր ունի:

Նշենք, որ Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: 

Ըստ ՔԿ տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։