News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լարսի սահմանային անցակետը, որն այսօր՝  հուլիսի 4-ին,  ժամը 17:00-ից փորձնական բացվելու էր 4x4 թեթեւ մարդատար մեքենաների համար, չի բացվել:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանից։

«Մեր ստացած տեղեկատվության համաձայն, պետք է այսօր բացվեր, սակայն, չի բացվել եւ այդ գործընթացը վաղն է սկսվելու: Վերականգման աշխատանքները չեն հասցրել ավարտել, պլանավորել էին, որ բացեն, սակայն,  մեզ հաղորդեցին, որ ճանապարհի տարբեր հատվածներում աշխատանքներ են տարվում եւ, հավանաբար, կբացվի վաղը: Սակայն, բացվելու է որոշ ժամերի, որոշ տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացրել էին, որ փլուզման հետւանքով հունիսի 23-ից փակված Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետն այսօր՝  հուլիսի 4-ին,  ժամը 17:00-ից փորձնական կբացվի 4x4 թեթեւ մարդատար մեքենաների համար: Հիշեցնենք, որ 50-ից ավելի հայաստանցիներ շարունակում են մնալ անցակետում, նրանց տեղափոխման հարցը չի լուծվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ