Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Այս մասին գրում է armtimes.com կայքը: Ըստ կայքի ունեցած տեղեկությունների՝ մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ից 7-ը գտնվում էր  Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ հայտնաբերվել էր խրոնիկական բրոնխիտի սրացում: