News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբ 1995 թվականին ընդունվել Հայաստանի առաջին Սահմանադրությունը, դա Հայաստանի ժողովրդավարության եւ անկախ Հայաստանի առաջին քննությունն էր, եւ այդ քննությունը Հայաստանը չբռնեց: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ այսօրն ինքը տոն չի համարում. «Ես անձամբ եմ լսել, երբ Զանգեզուրից, Կապանից զանգ էին տալիս, ասում՝ ընդամենը 20 քանի տոկոս է, ասում են՝ մինչեւ 70 քանի չսարքեք, չբերեք: Եվ այդ պայմաններում ընդունվեց Սահմանադրությունը»:

Նրա խոսքով, թեեւ հռչակված է, որ ունենք քաղաքացի-իշխանություն հարաբերություն, իրականում ունենք հպատակ-իշխանություն հարաբերություն. «Այդ պատճառով ինձ չի հետաքրքրում, թե Սահմանադրության երկրորդ գլխում ինչ է գրված: Երկրորդ գլխում հռչակված են մեր իրավունքներն ու ազատությունները: Ինչպես մեռած պոետների ֆիլմում էր, ես Սահմանադրության երկրորդ գլուխը պատռում եմ: Ինձ հետաքրքրում է, թե ինչպես են իշխանությունները ձեւավորվում»:

Անդրադառնալով նրան, որ սահմանադրական փոփոխություններով անցնում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, Իշխանյանն ասաց. «Եթե նախկինում նախագահից կախված դատական համակարգ ունեինք, ապա վաղն ունենալու ենք կուսակցությունից կախված համակարգ. «Այսինքն՝ սա պսեւդոպառլամետական Սահմանադրության նախագիծ է»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի դիտարկմանը, որ Ընտրական նոր օրենսգրքով լուծվել է ստորագրված ցուցակների հրապարակման հարցը, իրավապաշտպանը արձագանքեց. «Այն հասարակությունը, որն ազնիվ է, կա փոխադարձ վստահություն, կարելի է սեւ եւ սպիտակ քարերով անցկացնել ընտրություն, եւ որեւէ մեկը չկասկածի օրինականությանը: Եթե կա վստահությունը, ընտրությունը կարելի է անցկացնել անգամ հեռախոսով կամ համակարգչով: Բերեք աշխարհի, լավագույն օրենսգիրքը, Հայաստանում կեղծվելու է ընտրությունը»:

Ավետիք Իշխանյանի խոսքով, վերջին 8 տարիներին Հայաստանում տնտեսական վիճակը վատացել է, երկրից արտագաղթը եղել է 300 հազար, արտաքին պարտքն աճել է 3 թե 4 անգամ, աղքատության մակարդակը չգիտեմ՝ ուր է հասել, պատերազմում զիջումներ արեցինք, եւ, եթե այս պայմաններում մեր ժողովուրդն էլի ձայն է տալիս իշխող կուսակցությանը, ուրեմն՝ կներեք, մեր ժողովուրդն անմեղսունակ է, բայց կտեսնենք, որ «ձայն» կտա նրան, եւ այս իշխանությունը կվերարտադրվի այս նոր Ընտրական օրենսգրքով»:

Իշխանյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւս կեղծվելու են եւ իշխանությունը «հաղթելու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ