Երեւանում հուլիսի 4-ին երեկոյան ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի 8-րդ հարկից ցած է նետվել 21-ամյա մի աղջիկ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աղջկա հարազատները նշեցին, որ պատկերացում չունեն, թե ինչը կարող էր ստիպել նրան այդ քայլին դիմել:
21-ամյա Ջուլիետան սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, մայիսին կտրվել էր ավարտական քննություններից: Ըստ նրա ծանոթների, Ջուլիետեն նորմալ սովորող աղջիկ էր եւ քննությունից կտրվել էր միայն հուզմունքի պատճառով:
«Վարդավառին ամենաուրախն ու ամենաաշխույժն ինքն էր, զարմանում ենք, թե ինչից կարող էր նման քայլին գնալ: Ասում են, թե դասախոսի հետ խնդիր է ունեցել, այդ պատճառով է դա արել»,- ասացին հարեւանները:
Դեպքի առթիվ քննություն է կատարվում:





























