Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական քայլերթը, որն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Աբովան-Թումանյան փողոցներով ավարտվելու է Երեւանի Ազատության հրապարակում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քայլերթը ուղեկցում են ուղղաթիռներ, որոնց ամրացված են եռագույններ։  Մասնակցիները պարզած տանում են Արցախի եւ Հայաստանի ավելի քան 100 մետր երկարությամբ դրոշները։ Քայլերթին մասնակցում են նաեւ «Երեւանյան թմբուկները»։  Այս տոնական արարողությունը նախաձեռնող  «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Պավել Սարգսյանը մեր թղթակցին հայտնել է, որ նախատեսել էին օդապարիկներ բաց թողել, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով մտափոխվել են։ (ֆոտոռեպորտաժ)

«Պետք է օդապարիկ բաց թողնեինք, բայց քանի որ եղանակային վատ պայմաններ են, հնարավոր չէ։ Միջոցառումը նպատակ ունի համախմբել մեր երիտասարդությանը մեր պետական խորհրդանիշների շուրջ եւ  կրել միասնականության գաղափարը,  որը միտված է բոլորին համախմբել մեր պետական խորհրդանիշների շուրջ»,-ասել է Պավել Սարգսյանը։