News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանը չի մոռանա հայ զինվորների ավանդը Քվանտունյան բանակի նկատմամբ հաղթանակում: Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Global Group International Holdings Limited of Suite չինական ընկերության ներկայացուցիչ Չժեն Յոնսենը Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի չինագիտության նոր կենտրոնի բացման ժամանակ:

«Չին ու հայ ժողովուրդները ասես դարավոր եղբայրներ լինեն: Անցած հազարամյակում մեր երկու երկրները ունեցել են խաղաղ, բարեկամական հարաբերություններ: Հիմա մենք կանգնած ենք նույն խնդրի առաջ՝ ժողովրդի կենսամակարդակի բարձրացում, անվտանգության պաշտպանություն ամբողջ աշխարհում»,- ասել է նա:

Յոնսենի խոսքով, 1945-ի ամռանը Կարմիր բանակը ազատագրել է չին ժողովրդին ճապոնական ուժերից: Խորհրդային զորքերի կազմում եղել են 6 հազար հայ զինվորներ: Երիտասարդ զինվորներն իրենց կյանքն են տվել Չինաստանի ազատագրման համար: «Չին ժողովուրդը երբեք չի մոռանա դա, միշտ արտահայտելով խորը երախտագիտություն: Պատմությունն այսօր հիշում ենք, իսկ ապագան պետք է միասին կառուցենք: Հայաստանն ու Չինաստանը պետք է առաջ շարժվեն ձեռք ձեռքի տված ու չինագիտության կենտրոնը եւս մեկ քայլ է այդ ճանապարհին»,- ամփոփել է Չժեն Յոնսյոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ