News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միջազգային հեղինակավոր կրկեսային մրցույթների՝ Հայաստանի կողմից մասնակիցների սուր պակաս է զգացվում: Այս մասին հայտարարել է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ մշակութային այդ բացառիկ հաստատության շենքը կբացվի հաջորդ տարի:

«Տվե՛ք ինձ լավ դերասան, եւ ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Սոս Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ.Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը:

Նշենք, որ Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավորապես տեղի կունենան Ագաթանգեղոս 5 հասցեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ