News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ավերված վիճակում են գտնվում Աքշեհիրի հայկական եկեղեցին եւ Գյավուր անունը կրող պատմական բաղնիքը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Ըստ այդմ, Գյավուր անվամբ բաղնիքն արդեն քանդվելու վտանգի տակ է, իսկ պատմական եկեղեցու պատերին մեծ ճաքեր են առաջացել: Սույն եկեղեցու վերականգնման ուղղությամբ տարիներ շարունակ ոչ մի զարգացում չի արձանագրվել, եկեղեցի, որի սեփականության վկայականը պատկանում է Աքշեհիրի քաղաքապետարանին:

Աքշեհիրում 19-րդ դարում տեղի հայկական համայնքի կողմից կառուցված եւ հետագայում ժամանակ առ ժամանակ մշակութային միջոցառումների նպատակով օգտագործված այս եկեղեցին այդպես էլ չի վերականգնվել թուրքական իշխանությունների կողմից` չնայած բազմիցս տրված խոստումներին:

Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, պատմական եկեղեցին եւ Գյավուր կոչվող բաղնիքն անհետ կորչելու վտանգի տակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ