News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 7-ին, հետաձգվեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով առաջին դատական նիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գործով ամբաստանյալներից Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, որն այսօր ներգրավվեց գործին, խնդրեց մեկ-ամսյա ժամկետ տրամադրել` գործի նյութերին ծանոթանալու համար:

Ես միտում եմ տեսնում ձգձգման, ես մեկ ամիս ժամանակ ձեզ չեմ տա: Անի Բաբելյանն ունի եւս մեկ պաշտպան` Կարեն Սարդարյան, որը նյութերին ծանոթ է, հետեւաբար, նա կարող է գալ, մինչեւ այդ ընթացքում դուք ծանոթանաք նյութերին»,- ասաց դատավորը:

Թե ինչու Կարեն Սարդարյանը ներկա չէր դատական նիստին, Անի Բաբելյանը տեղյակ չէր:

Այնուամենայնիվ, դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 22-ին:

Նշենք, որ այս գործը դատարան էր ուղարկվել դեռեւս մայիսի 16-ին, սակայն մինչեւ հունիսի 24-ը դատավորը հրաժարվում էր այն վարույթ ընդունել: Մերի Մարգարյանի գործը 4 անգամ դատավոր Դավիթ Բալայանն ուղարկել էր դատախազ Ալիկ Աբրահամյանին՝ տեխնիկական վրիպակները շտկելու համար: Ըստ մամուլի հրապարակումների՝ դատավորը կոնֆլիկտի մեջ է Ալիկ Աբրահամյանի հոր հետ, դա է պատճառը, որ այս գործն այսքան ժամանակ դատարանից դատախազություն էր գնում եւ հետ գալիս: Տպավորություն էր, որ դատավորն ու դատախազը «մոռացել» են իրենց պարտականությունների մասին եւ առաջնորդվում են միայն ամբիցիաներով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բախշյանը, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ