News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի փակման վտանգը պետք է միշտ հաշվի առնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում հայտարարել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով, այսօրվանից ցերեկային ժամերին ճանապարհը բաց կլինի, իսկ առավելագույնը 4-5 օրից ճանապարհը կբացվի շուրջօրյա ռեժիմով: Այդուհանդերձ, Վրաստանի կառավարությունը նախազգուշացնում է, որ մայրուղու մոտ լեռներում մոտ 5 մլն տոննա հոսող հող կա եւ առկա է սողանքի վտանգ:

«Մեր գործընկերները մտածում են առաջիկայում վերգետնյա թունել կառուցելու մասին, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված: Իսկ առայժմ պետք է հիշել, որ ճանապարհի փակման ռիսկն առկա ամեն մի հորդառատ անձրեւից հետո: Հետեւաբար, կոչ եմ անում բեռ տեղափոխող գործարարներին հաշվի առնել բոլոր հնարավոր վտանգները»,-ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ռազմավիրական ճանապարհի Դեւդորակի կիրճում սողանք էր տեղի ունեցել, որի հետեւանքով փակվել է Վերին Լարսի ճանապարհը: Թերեք գետը ափերից դուրս է եկել եւ ոչնչացրել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի  ճանապարհի 800 մետրանոց հատվածը (134-135 կմ):

Մասնագետներին գործնականում շուրջօրյա աշխատանքի վեց օր է անհրաժեշտ եղել Թերեք գետը նախկին հուն վերադարձնելու համար: 

Հայ բեռնափոխադրողները իրենց բեռներն այս ընթացքում տեղափոխում են լաստանավով:

Հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին ռուսական օդանավը 6 չվերթ է իրականացրել Վերին Լարսում մնացած ՀՀ 289 քաղաքացիներին հասցնելով Երեւան: Նրանց թվում են 73 կին եւ 31 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ