News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում բավականին հաճախակի են հանգստյան տներին վերաբերող պետպատվերների հարցերով կեղծիքները: Այս մասին լրագրողներին հուլիսի 7-ին Կառավարության նիստից հետո հայտնել է Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը:

Նա հիշեցրել է, որ այն միջոցներով, որոնք պետությունը հատկացրել է պետական ծառայողների սոցիալական աջակցության փաթեթին, նրանք կարող են հանգստանալու մեկնել Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում (Կառավարության կողմից հաստատված հյուրանոցների կամ հանգստյան տների ցանկով): Բայց ամենայն հավանականությամբ պետծառայողների մի մասը պայմանավորվել է հանգստյան տների հետ՝ կեղծ պայմանագրերի մասին: Մարդիկ փոխանցել են գումարներ, իսկ հետո դրանք հետ են ստացել: Սրանք ոչ թե մասնավոր դեպքեր են, այլ բավականին լայն տարածում ունեն: «Ամեն դեպքում հարցը պետք է լուծվի շատ օպերատիվ ու բարեխիղճ ծառայողները չպետք է տուժեն»,- միաժամանակ ասել է Բադալյանը: Այն հարցին, թե սոցփաթեթում ինչքան ժամանակով կարող է չեղարկվել հանգստի բաղադրիչը, Բադալյանը պատասխանել է «Հույս ունեմ, որ ողջամիտ ժամկետով ու նույնիսկ ավելի կարճ»:

Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետծառայողներին տրամադրվում է 2012-ից սկսած, տարեկան 132 հազար դրամի չափով ( մոտ 280 դոլար): Դրանից 52 հազարը պարտադիր կարգով տրամադրվում է բժշկական ապահովագրությանը ( ծառայողի ու նրա ընտանիքի համար՝ կնոջ/ամուսնու ու մինչեւ 27 տարեկան երեխաների), մնացածը կարելի է ըստ հայեցողության ծախսել հիպոտեքային վարկի, ուսման վարձի կամ հանգստի վրա ( պաշտոնյայի ու նրա ընտանիքի): 2015-ից սկսած պարտադիր բժշկական բաղադրիչին գումարվել է եւս 8 հազարդ դրամ ( ախտորոշման համար): Ազատ գումարը մնացել է 72 հազար դրամի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ