News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Խոսքը պետծառայողների սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին չէ, այլ կասեցնելու՝ 2017-2019 թվականների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ինչպես վարչապետը նշեց, կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»,-ասաց նա:

Հարցին, թե եթե իրավապահները չեն կարողանում պայքարել չարաշահումների դեմ, ինչո՞ւ պետք է բարեխղճորեն փաթեթներից օգտվողները զրկվեն հանգստի հնարավորությունից, նախարարն արձագանքեց. «Ես դեռեւս չէի շտապի ասել, որ կզրկվեն, վերջնական որոշում դեռ չկա, դեռ վաղ է վերջնական եզրակացություն անել, թե ինչպիսին կլինեն լուծումները: Այո կան պարտաճանաչ օգտվող պետծառայողներ եւ հատկացված միջոցները պետք է իրենց նպատակին ծառայեն:

Նրա խոսքով, պետական բյուջեից սոցփաթեթների համար տրամադրվում է մոտ 10 մլրդ դրամ, սոցփաթեթի ծառայություններից օգտվում են շուրջ 100 հազար քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ