News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավելի հաճախ է գործ ունենալու Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի ներթափանցումների հետ՝ կապված այս տարածաշրջանում վերջինիս հետաքրքրության աճի հետ: Այսպես են կարծում ամերիկյան Stratfor ռազմավերլուծական գործակալության փորձագետները: Համաձայն փորձագետների զեկույցի՝ սևծովյան տարածաշրջանում ազդեցություն ունենալու պայքարը զգալիորեն սրվելու է: 2014 թվականին Ղրիմի թերակղզու՝ Ռուսաստանի կազմում հայտնվելուց հետո Սև ծովում ուժերի հարաբերականությունը փոխվել է:

Համաձայն զեկույցի հեղինակների՝ Ուկրաինային այս տարածաշրջանից հեռացրել են, իսկ Ռուսաստանը ուժեղացրել է իր նավատորմը: «Միաժամանակ այս կղզու ռազմավարական նշանակությունը ՆԱՏՕ-ի համար բարձրացել է, որը ձգտում է ուժեղացնել Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության կանխարգելումը»,- գրում է Stratfor-ը: Հոդվածում նշվում է, որ ՆԱՏՕ-ում պետք է հաշվի առնեն 1936-ին կնքված Մոնտրեի բանաձևը՝ համաձայն որի սահմանափակվում է Սև ծով հասնող ոչ սեւծովյան պետությունների նավերի քանակը: Սակայն բազմազգ ուժերը, ինչպիսին է Հյուսիսատլանտյան դաշինքը, կարող են շրջանցել այս արգելքը՝ իրենց նավատորմը կազմելով տարբեր ազգերի ներկայացուցիչներից: Հենց վերոնշյալ պատճառով հուլիսի 8-9 Վարշավայում սպասվող գագաթնաժողովի ժամանակ քննարկվելու է Սև ծովում դաշինքի ռազմածովային ուժերի համատեղ ուժեղացման հարցը:

Stratfor-ը նշում է, որ վերջերս Թուրքիան նույնպես հանդես էր գալիս Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի մեծացման նախաձեռնությամբ, սակայն վերջին շաբաթների ընթացքում Անկարան փորձում է լավացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերին Սիրիայի տարածքում թուրքական օդաչուն խոցել էր ռուսական ինքնաթիռը: Փորձագետները նաև համեմատել են տարածաշրջանում ռազմածովային ուժերի հարաբերականությունը և եկել այն եզրակացության, որ Ռուսաստանը, ճիշտ է, զիջում է նավերի քանակով, սակայն գերազանցում է ռազմաօդային ուժերի տեսանկյունից և այժմ ակտիվորեն զբաղված է նավերի, այդ թվում նաև սուզանավերի մոդեռնիզացմամբ: Մոսկվան այլևս չի կարող հույսը դնել Մոնտրեի բանաձևի վրա, քանի որ ՆԱՏՕ-ն կգտնի ճանապարհները այդ սահմանափակումները շրջանցելու համար, սակայն Ռուսաստանի դիրքը Ղրիմի թերակղզում տալիս է նկատելի առավելություն դաշինքի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ