News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը


ՀՀ Ազգային ավիացիոն միավորումը հանդես է եկել հայտարարությամբորտեղ պահանջում է կասեցնել «Զվարթնոցի» մասնակի ապամոնտաժման գործընթացը, այն համարելով դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է ռազմական իրավիճակում: Միջազգային հարաբերությունների բարդ եւ անկանխատեսելի ժամանակաշրջանը լի է բազմաթիվ վտանգներով: Այդ իրադրությունից ելնելով՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության եւ արդիականացման անհրաժեշտության մասին:

«Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի հարցով անցկացրել ենք մի շարք քննարկումներ եւ հավանություն ենք տվել օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակների ժառանգների եւ «Հայնախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված առաջարկությունների հիման վրա «Զվարթնոց» օդանավակայանի շենքի արդիականացման այն նախագծին, որը հնարավորություն է ապահովում քիչ ներդրումներով օգտագործել համալիրն՝ իր նպատակային նշանակության համաձայն:

Հանրային Խորհրդի կարծիքն անտեսող՝ Զվարթնոց օդանավակայանի պետական համալիրի մասնակի ապամոնտաժման որոշումը ակնհայտորեն հակասում է ՀՀ ռազմական դոկտրինայի դրույթներին, որի համաձայն` պետությունը պարտավոր է պահպանել եւ զարգացնել քաղաքացիական օդանավակայանները ռազմական նշանակության չափանիշներին համապատասխան:

Այդ որոշումը վերացնում է շենքի ըստ նպատակային նշանակության  օգտագործումը, ինչը, մեր կարծիքով, դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին` մեր երկրի համար ամենածանր պահին:

Պահանջու՛մ ենք․ կասեցնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի մասնակի ապամոնտաժման գործընթացը եւ հարուցել քննություն՝ պետական սեփականության դեմ կատարված ոտնձգությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ