ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 7-ին, կազմել է 476.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ փոփոխություն չի եղել: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.92 դրամ (աճել է 1.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.77 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (աճել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 302.53 դրամ, ոսկի՝ 20,711.93 դրամ, պլատին՝ 16,299.67 դրամ։

Հուլիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: