ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 8-ին,  աշխատանքային այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հհայտնում են, որ պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան:

ՀՀ Նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: