News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Լեհաստան՝ մասնակցելու Աֆղանստանի հարցերով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Պատվիրակությունների ղեկավարներին դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան: Գագաթնաժողովի շրջանակում քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան  ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի կանխարգելիչ գործողությունների արդյունքում ներթափանցման փորձը ձախողվել է: Այս գիշեր հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հետ սահմանին, հրաձգային զենքերից կրակ բացել  Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, ինչի հետեւանքով մոտ կես ժամ այդ ճանապարահատվածում երթեւեկությունը դադարեցվել է։

Հայաստանում սահմանապահները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինաբար հատել են հայ–թուրքական սահմանը։ Սահմանախախտներին նկատել են մոտակայքում աշխատող գյուղացիները։  Սահմանապահները արագ գտել են երկու սահմանախախտներին, որոնք լողալով անցել են Արաքս գետը եւ լ թաքնվել թփերում։ Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ ասել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր էին Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա։

Նախկին ազատամարտիկները մտադիր են Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի հարակից տարածքում կառուցել նոր ավան եւ բնակություն հաստատել այնտեղ։ Նրանք այսօր լրագրողներին ասել են, որ մեկ ամիս առաջ  Հայաստանի եւ Արցախի իշխանություններին նամակով տեղեկացրել են իրենց մտադրությունների մասին, սակայն մինչեւ այսօր պատասխան չեն ստացել։ Լոս Անջելեսից այս ծրագրի համար արդեն հանգանակել են 1 միլիոն 800 հազար դոլար։ Իշխանություններից դրական պատասխան ստանալու դեպքում ազատամարտիկները շուրջ 300 հոգով մեկնելու են Թալիշ եւ սկսելու են աշխատանքները։

Գիշերը սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Շենգավիթ համայնքի շենքերից մեկում 31–ամյա Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանության ժամանակ կացնահարելով սպանել է նախկին կնոջ մորը եւ կացնի հարվածներով վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա հորը։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ձերբակալվելուց հետո Վլադիկ Մարտիրոսյանը պատմել է, որ նախկին կնոջ հետ վիճել է այն պատճառով, որ կնոջ ընտանիքը թույլ չի տվել տեսակցել իրենց երկուամյա երեխային։

Վլադիկ Մարտիրոսյանը բնակվում է Արցախում։ Այդ օրը հերթական անգամ Հայաստան էր եկել եւ փորձել տեսնել երեխային։ Դեպքի վայր մեկնած NEWS.am—ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ մուտքի աստիճաններն ու բնակարանների դռները արնաշաղախ են։ Հարեւանները պատմել են, որ դեպքի պահին երկուամյա տղան տանն է եղել, նրան հարեւանները տնից դուրս են բերել, իսկ բնակարանից այնպիսի ձայներ են լսվել, որ ամբողջ գիշեր չեն կարողացել քնել։

Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների իրավահաջորդների ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Հարություն Մովսեսյանին։ Նրանք կարծում են, որ դատավորը չի կարող օբյեկտիվ հետաքննություն անցկացնել եւ ակնհայտորեն կաշկանդված է։ Նա անսպասելիորեն մերժել է Ռուսաստանի Դաշնությունից կատարվածի համար փոխհատուցում պահանջելու միջնորդությունը։ Փաստաբանների կարծիքով՝ դատավորն այդ որոշումը կայացրել է ոչ ինքնուրույն, իսկ դատավարության ընթացքը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում նույնիսկ փոքր գործողություն ձեռնարկել Ռուսաստանի դեմ: Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 12-ին։

Կառավարությունը Էդուարդո Էռնեկյանի հետ կոռուպցիոն գործարք է կնքել ու հիմա նա թալանում  է մեր երկիրը՝ ավիատոմսերի գները բարձրացնելով,  իսկ արդեն 10 օր է՝ նաեւ քանդում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը. ահազանգում են ակտիվիստները։ Նրանք ճարտարապետների հետ այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղից երթով շարժվեցին Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն, որտեղ նամակ հանձնեցին՝ պահանջով, որ այն ուղարկվի Արգենտինայի դատախազություն եւ գործարարի գործունեությունը քննության առնվի:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում Երեւանի ամենահին փողոցներից է  հայտնաբերվել՝ խիճով պատված: Փողոցը հայտնաբերվել է հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի՝ 8 տարի տեւած աշխատանքների արդյունքում: Փողոցի վրա երկրաշարժի հետքեր են եղել, որը հնագետների խոսքով,  տեղի է ունեցել մ.թ.ա. 7–րդ դարի կեսին:

 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի նմուշների կրկնակի հետազոտման արդյունքում, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանի հանձնած նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ ստանոզոլ։ Հայ մարզիկը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։ Պեկինի Օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը 69 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները թուլացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 476,ռուբլունը՝7.43, եվրոյինը 527, ֆունտինը՝ 617 դրամ։

Երեւանում հուլիսի 9-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ