Երեւանում այսօր՝ հուլիսի 9-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:
«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ 21-ամյա երկու երիտասարդ է տեղափոխվել իրենց մոտ՝ կտրած ծակած վերքերով: Նրանց վիճակը լավ է, տեղափոխվում են հիվանդասենյակ:
Տղաները հիվանդանոց են տարվել ժամը 3-ի սահմանում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտից: