Հուլիսի 8-ին Աբովյանում դժբախտ դեպք է տեղի ունեցել:  NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, «կինոյի շենքի» հարեւանությամբ  հուլիսի 8-ի վաղ առավոտյան  մի տղամարդ շան վրա կրակելիս` վնասել է  անցորդի ճակատը:

Ըստ Աբովյանում տարածված տեղեկությունների` նա  քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցն է: Երբ որսորդական հրացանով կրակել է շան վրա, փամփուշտի կոտորակը դիպել է պատահական անցնող կնոջ ճակատին եւ վնասել: Մենք տեղեկացանք, որ վնասվածք հասցնելու մեջ կասկածվող անձը նախօրեին Աբովյանի բաժին է ներկայացրել որսորդական հրացանը: Դեպքին ընթացք է տրվել: