News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Քերրին Վարշավայում հանդիպել է նաեւ Ալիեւի հետ։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ներկայացրել է երկու հանդիպումների արդյունքները.  Քերին  կարեւորել է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը Սերժ Սարգսյանը Վարշավայում քննարկել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խաղաղ կարգավորման գործում Օլանդի անձնական ջանքերի համար։ Մեծ է Օլանդի ներդրումը նաեւ վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման գործում՝ ասել է նախագահը։

Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։ Գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին նախագահը եւս մեկ անգամ հիշեցրել է՝ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ալիեւի վարած քաղաքականությունն է, որը չի ցանկանում հարցը խաղաղ ճանապարհով լուծել։

Վարդան Օսկանյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե ապրիլյան պատերազմում հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որեւէ նշանակություն չունի։ Գյումրիում կուսակցության տարածքային գրասենյակի բացումից հետո Վարդան Օսկանյանը լրագրողներին ասել է՝  նման հայտարարությունը թուլացնում է մեր դիրքերը:

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում նախօրեին սողանքից վնասվել է ջրագիծը։ Ամբողջ գյուղը  զրկվել է խմելու ջրից, գյուղացիները դիմել են մարզպետարան, նրանց հորդորել են սպասել մինչեւ երկուշաբթի, մինչեւ մարզպետը վերադառնա։ Փաստորեն ոչ աշխատանքային օրերին մարզպետարանում չեն համարձակվում անհանգստացնել Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ եթե գյուղացիները ամառվա շոգին մնալու են առանց խմելու եւ ոռոգման ջրի։ NEWS.am–ի այս հրապարակումից հետո մարզպետարանում որոշել են այնուամենայնիվ անհանգստացնել Սուրիկ Խաչատրյանին։ Մեզ հետ հեռախոսազրույցում մարզպետն ասաց, որ արդեն տեղյակ է խնդրին, այսօր կսկսեն փոխել ջրագծի կոտրված հատվածը, սակայն դժվարացավ պատասխանել, թե երբ գյուղացիները խմելու ջուր կունենան։ 

Երեւանում հուլիսի 9-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել: Աջափնյակի «Կայզեր» սուպերմարկետի մոտից դանակից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել երկու երիտասարդ՝ Երեւանի բնակիչներ 21-ամյա Գոռ Պետրոսյանը և 21-ամյա Նելսոն Ասատրյանը։ Երիտասարդների վիճակը բավարար է։ Կատարվածի հանգամանքները ճշտվում են։

Երեւանում նախկին ամուսնու կողմից կացնահարված 37-ամյա Թագուհու եւ նրա հոր՝ 62-ամյա Վաչագանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, դրական փոփոխություն չկա: Նշենք, որ հայր ու դուստր գանգուղեղային բաց վնասվածքներ էին ստացել, նրանք վիրահատվել են: Կացնահարվել էր նաեւ ընտանիքի 60-ամյա մայրը, որը տեղում մահացել էր: Թագուհու նախկին ամուսինը ընդունել է, որ ինքն է կատարել սպանությունը, քանի որ ամուսնալուծվելուց հետո նախկին կնոջ ընտանիքն իրեն թույլ չի տվել տեսակցել 2 տարեկան որդուն։

Դոլար, եվրոն ու ֆունտն այսօր թուլացել են, իսկ ռուբլին անփոփոխ է մնացել: Այսպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը՝ 7.32, եվրոյինը՝ 521, ֆունտինը՝ 610 դրամ:

Երեւանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +18-ի,  իսկ վաղը ցերեկը՝ +31-ի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ