Երեւանի կենտրոնում այսօր` հուլիսի 10-ին, վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. պատահարի հետեւանքով մեկ զոհ կա:
ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ավտովթարը տեղի է ունեցել ժամը 08:25-ի սահմաններում, Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում:
Իրար են բախվել «BMW» մակնիշի (վարորդ՝ 29-ամյա Կարեն Ս.) եւ «Mercedes» մակնիշի (վարորդ` 30-ամյա Արմեն Թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW»-ն կողաշրջվել է:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կարեն Ս.-ին: «Հերացու» անվան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























