News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի համար Երեւանում ցույցեր եւ նստացույցներ են անցկացվելու: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրապետյանին սատարող խմբի անդամ, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

«Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լեւոն Հայրապետյանին: Ինքս էլ նստացույցեր եմ կազմակերպելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»,- ասաց Հայկազ Մակարյանը:

Ըստ իրավապաշտպանի` Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն. Ազգային ժողովում պետք է արտահերթ նիստ հրավիրվի, քննարկվի Հայրապետյանի խնդիրը եւ հայտարարությամբ դիմեն Ռուսաստանի իրենց գործընկերներին:

«Տեղեկություններ կան, որ սա պետական պատվեր է, Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են որոշ շահագրգիռ կողմերի հետ»,- նշեց Հայկազ Մակարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Լեւոն Հայրապետյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ հարազատների պնդմամբ, բանտային պայմաններն իր համար չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լեւոն Հայրապետյանի դատավճիռը
Բացի այդ, փաստաբանները նշել էին, որ գործարարը մեցենատ է եւ մեծ քանակությամբ երախտագիտություններ ունի, այդ թվում` Ռուսաստանում օլիմպիական շարժման մեջ ներդրումի, ինչպես նաեւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար...
Ամենաշատ