News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոյին կարելի է տարբեր կերպ վերաբերվել. ասել այն ամենաանհետաքրքիրն էր, կամ հակառակը՝ ամենաանկանխատեսելին: Բայց մի բան փաստ է՝ Եվրոն արդեն եղելություն է եւ այն ունի նոր չեմպիոն՝ Պորտուգալիան, թիմ որն իր խմբում հավաքեց երեք  միավոր եւ իր առաջին հաղթանակը հիմնական ժամանակում տարավ միայն կիսաեզրափակիչում: Բայց դա արդեն այլ պատմություն է, որին մենք դեռ կանդրադառնանք առաջիկայում:

Եվրոն սկսելուն պես, ֆրանսիացի լրագրողները պատմում էին, թե Ֆրանսիայի բնակչության մեծ մասը դեմ էր, որ երկիրն անցկացնի այս մրցաշարը: Գիտեք, ֆրանսիացիներին միշտ ավելի հուզում են երկրի սոցիալական խնդիրները, որոնք հիմա շատ են: Եթե հարավային ժողովուրդները «հաց եւ տեսարանների» հարցում ընտրում են երկրորդը, ֆրանսիացիները, գիտեք, ուտել շատ են սիրում: Եվ Եվրոն նրանց համար հետաքրքրացավ հետո, երբ Ֆրանսիան գեղեցիկ խաղ ցուցադրեց ու հավակնեց չեմպիոնության:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Կիսաեզրափակիչում հաղթելով Գերմանիային, Ֆրանսիայի հավաքականը մեծ տոն պարգեւեց իր երկրպագուներին: Ամբողջ գիշեր տարբեր քաղաքներում եւ հատկապես Փարիզում ցնծություն էր: Ֆրանսիան կրկին դառավ ֆուտբոլային մեծ երկիր: Չնայած այդ նույն լրագրողներն ասում էին, թե Ֆրանսիայում ֆուտբոլը երբեք այնպիսին չի լինի, ինչպես Անգլիայում ու Գերմանիայում է, որտեղ ֆուտբոլով ապրում են, սակայն այս ամենը մոռացվում է, երբ ազգային հավաքականը հաջողության է հասնում: Հուլիսի տասին՝ ուղիղ տասը տարի ու մեկ օր անց ֆուտբոլի պատմության այն հանրահայտ օրից, երբ Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան Զիդանի հեռացվելուց հետո պարտվեց Իտալիային, ֆրանսիացիները կրկին հայտնվեցին եզրափակիչում: Այս անգամ նրանք տանը խաղում էին Պորտուգալիայի հետ եւ համարվում էին խաղի բացարձակ ֆավորիտը:

Փարիզն առավոտից էր ապրում ֆուտբոլով: Էյֆելյան աշտարակի ֆան գոտին բացվեց ժամը 16.00-ին եւ տասնյակ հազարավոր երիտասարդներ միանգամից լցրեցին այն:

Փարիզում ամենից մեծ համայնք ունեցող ազգերից են պորտուգալացիները: Նրանք նույնպես շատ էին այնտեղ: Ես առաջին անգամ որոշեցի եզրափակչի առաջին խաղակեսը բաց թողնել ու շրջել քաղաքով, զգալ, թե ինչով է ապրում քաղաքն այդ պահին: Փարիզը լուռ էր: Ես Փարիզը տեսել եմ տարբեր կերպ՝ ամռանը, ձմռանը… նա միշտ ուրախ է: Դա այն քաղաքներից է, որոնք երբեք չեն քնում, որտեղ միշտ կյանքը եռում է: Փարիզը ֆուտբոլ էր դիտում: Եվ միայն սրճարաններից, տներից, հյուրանոցներից լսվում էին ուժեղ հառաչանքներ եւ հասկացվում էր, որ Ֆրանսիան վրիպեց: Էյֆելյան աշտարակից մինչ Շանզ Էլիզե քայլելով, այնքան հառաչանք լսեցի, որ հասկացա՝ Պորտուգալիան մրցակցին թելադրում է իր խաղը: Գուցե ականատեսը լինենք լրացուցիչ ժամանակի:

Եզրափակչի երկրորդ կեսը դիտեցի  Հաղթանակի կամարի մոտ նստած, կողքիս նստած տղայի հեռախոսից: Նա Ֆրանսիայի քաղաքացի էր՝ ազգությամբ արաբ: Ինչպես հասկացա՝ Ֆրանսիային այդքան էլ չէր երկրպագում. Դիդյե Դեշամին անվանեց ռասիստ, քանի որ նա ազգային հավաքական չի հրավիրում մահմեդական ֆուտբոլիստներ Բենզեմային ու Նասրիին: Դիտարկմանը, թե Պոլ Պոգբան էլ է մահմեդական, ասաց, որ այդպես չէ: Չվիճեցի, ֆուտբոլ էինք դիտում:

Պորտուգալիայի գոլը լրացուցիչ ժամանակում, ինչպես եւ եղավ խորվաթների հետ, նրանց դարձրեց չեմպիոն: Հատկանշական է, որ քանի դեռ խաղն ընթանում էր, Հաղթանակի կամարը փորձնական լուսավորում էին Ֆրանսիայի դրոշի գույներով, աընդհատ փորձում էին, արդյունքում նա այդպես էլ մնաց չլուսավորված: Դա, կարծես, Ֆրանսիայի պարտության դառը հետքն ու ապացույցն էր, որ Շանզ Էլիզեն ու ամբողջ Փարիզն այս գիշեր սգում են:

Իսկ հետո սկսվեց սարսափելին: Փողոց դուրս եկան բոլոր նրանք, որոնք նշում էին Պորտուգալիայի հաղթանակը՝ պորտուագալցիները ու մյուսները: Ճայթռուկներ, պայթուցիկներ, գոչյուններ: Չհասկացա, թե ինչու էին Ալժիրի դրոշներով երիտասարդներն այդքան ուրախ Պորտուգալիայի համար: Ակամայից համեմատեցի ֆրանսիացիների ուրախանալն օրեր առաջ Շանզ Էլիզեում ու այդ րոպեները: Ակամայից տուն ցանկացա գնալ: Ու այն Փարիզը, որի հետ մի քանի ժամ առաջ պարում էի Ալեքսանդր Երրորդ կամարի վրա, միանգամից փոխեց իր դեմքը, ինչպես դա լինում էր իմ սիրելի ֆրանսիացի դասականների գրքերում՝ ցերեկը՝ շքեղ քաղաք, գիշերները՝ վախենալու: Իրականում Փարիզը գիշերը նույնպես շքեղ է, բայց այդ պահին ես դա չէի զգում եւ հատկապես, որ մետրոյի կայարանը, որտեղից  պետք է գնայի հյուրանոց, փակվեց, իսկ ժամը արդեն բավական ուշ էր: Ֆրանսիացիները արագ գնացին տուն, որպեսզի մոռանան այս պարտությունը, նրանք դեռ բավական հարցեր ունեն լուծելու՝ գործադուլներ, սոցիալական խնդիրներ:

Անկախ ամեն ինչից այս Եվրոն արդեն իսկ պատմություն է: Թե ինչու այն ստացվեց ավելի քիչ դիտարժան, ինչու հաղթեց թիմ, որն իր խմբում հավաքեց միայն երեք միավոր, ինչ փոխեց այս Եվրոն ֆուտբոլի պատմության մեջ, արժեր արդյոք փոխել Եվրոյի ձեւաչափը... այս ամենին կանդրադառնամ Երեւան վերադառնալիս՝ հույզերը մի կողմ դրած զուտ ֆուտբոլային տեսանկյունից դատելով: Իսկ այժմ պետք է շտապել դեպի օդանավակայան:

Ի դեպ շնորհավոր Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Փարիզից

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ