News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Դողս գյուղում հուլիսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտն ամբողջությամբ փչացրել է գյուղացիների բերքը:

Այս գյուղում կարկուտը տեղացել է երկու անգամ. նախօրեին երեկոյան ժամը 21:00-ին կարկուտը փչացրել է բերքը, կոտրել պատուհանների ապակիները, վնասել ավտոմեքենաները, իսկ այսօր վաղ առավոտյան տեղացած կարկուտը կարծես վերջնական հարվածն է հասցրել:

«Երեխայիս պես խնամել եմ էս լոբին, պիտի հավաքեի արդեն, ծախեի, էն էլ ամբողջը փչացավ: Ոչ բադրիջան ա մնացել, ոչ պոմիդոր, ոչ կարտոֆիլ: Ամբողջը ավիրվել ա»,- ասում է տիկին Ռուզաննան, որի ընտանիքի միակ եկամուտը հողատնտեսությունն է:

Տիկին Ռուզաննայի ընտանիքը հույս ունի, որ պետությունը գոնե կսառեցնի իրենց վարկերը, ժամանակավոր կհանի հողի հարկը, ջրի վարձը:

«Վարկեր ունենք, պարտքեր, հիմա անելանելի վիճակում ենք»,- նշում է տիկին Ռուզաննայի ամուսինը` Համլետ Գրիգորյանը:

Սամվել Ստեփանյանի 7 հոգանոց ընտանիքի միակ հույսը նույնպես հողագործությունից ստացվող եկամուտն էր: Կարկուտը փչացրել է ոչ միայն բանջարեղենը, այլեւ սալորը, դեղձը, ծիրանը: Թե ինչ են անելու, իրենք էլ դեռ չգիտեն, հույս ունեն, որ գոնե Կառավարությունը փոխհատուցում կտա: Ամեն դեպքում դողսեցիներն այսօր առավոտից իրենց միջոցներով փոխում են կոտրված ապակիները` համոզված լինելով, որ այս մասով պետությունը ոչ մի փոխհատուցում էլ չի տալու:

Նշենք, որ Դողսում չկա մի ընտանիք, որի բերքն ամբողջությամբ փչացած չլինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ