News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակում կատարված փոփոխությունները բավարար չեն ասելու համար, որ պատերազմից դասեր ենք քաղել: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը:

«Մի ձերբակալված գեներալ, մի երկու պաշտոնանկություն ու ոչ մի հետեւություն:  Պատերամի հարյուր օրը լրացավ երեկ, հարյուր օրվա ընթացքում ներքաղաքական փոփոխություններ չեմ տեսնում: Որոշակի բարելավումներ կան սահմանի վրա` զինատեսակներ, նոր սարքեր, բայց էական առումով անորոշ է մնում ռուսական 200 միլիոն զենքի հարցը»,- ասաց Արա Պապյանը` նշելով, որ միաժամանակ Ռուսաստանն էլ հայտարարում է, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:

Քաղաքագետը ապրիլյան քառօրյա պատերազմի եւ Լիբանանյան երկրորդ պատերազմի միջեւ համեմատություն անցկացրեց, երբ 34 օրվա ընթացքում Իսրայելը նույնքան զոհ ունեցավ, որքան մենք 4 օրվա ընթացքում: Նա հիշեցրեց, որ թեեւ Իսրայելը պարտվող կողմ չէր, սակայն պատերազմից հետո 50 հանձնաժողով ստեղծվեց, որոնք քննեցին, թե ինչու բացարձակ հաղթանակ չտարան ու այդքան զոհ ունեցան:

«Քննությունը հանգեցրեց նրան, որ պաշտպանության նախարարն ու շտաբի պետը պաշտոնանկ արվեցին, իրենք համարեցին, որ իրենց 150 զոհը շատ է` լինելով հարձակվող կողմ: Իսկ մեր մոտ ո՞ր գեներալը  կամավոր հրաժարական տվեց, ասաց` իմ խղճի վրա չի նստի, իմ համար անպատվաբեր է դա:  Մեզ մոտ եղան միայն ամպագորգոռ հայտարարություններ, բայց արդյունք չեղավ»,- ասաց քաղաքագետը:

Պատերազմից հարյուր օր հետո, ըստ քաղաքագետ, արտաքին ճնշումն ավելանում է հայկական կողմի վրա եւ հարցի լուծումը դիտարկվում է  հայկական կողմի միակողմանի զիջումների վրա:

«Փոխզիջում չի,  քանի որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում: Խոստում է տալիս, որ ապագայում կարող է քննարկել ճանաչման հարցը: Բայց միաժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչեն: Ղարաբաղի նախիջեւացումն իրենք մեզ հրամցնում են որպես փոխզիջում»,- ասաց քաղաքագետը` կարծիք հայտնելով, որ եթե տարածքները հանձնվեն, միեւնույն է, Ադրբեջանը Արցախի Հանրապետությունը չի ճանաչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ