Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Որոշումը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 12-ի նիստում։ Միջնորդության մերժման հիմնավորման համաձայն՝ նման միջնորդության համար չկան հիմքեր։
Հատկանշական է, որ նիստն անցել է ամբաստանյալի փաստաբանի ու տուժող կողմի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանների բացակայության պայմաններում։
Միջնորդությունը նախորդ նիստի ժամանակ ներկայացրել էր փաստաբան Լուսինե Սահակյանը։ Միջնորդությանն աջակցել են նաեւ տուժող կողմի մյուս ներկայացուցիչները։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 29-ին։