News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ համայնքում հուլիսի 8-ին տեղի ունեցած կացնահարության դեպքը ցնցեց ողջ հասարակությանը. Վ. Մարտիրոսյանը կացնահարելով սպանել էր նախկին զոքանչին, վիրավորել նախկին կնոջն ու աներոջը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կատարված ողբերգությունը որակեց որպես ընտանեկան բռնության դեպք: Կոալիցիայի պնդմամբ՝ Հայաստանում չկա պատժելիության մթնոլորտ, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգության:

NEWS.am-ը ներկայացնում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ արձագանքման խմբի գեկույցը, որի համաձայն՝ 2010-2015 թթ.-ին առնվազն 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից: Զեկույցում չեն ներառվել որպես ինքնասպանություն ու դժբախտ պատահար սխալ որակում ստացած կամ կարճված գործերը: Ավելին, ներկայացած դեպքերը ընտանեկան բռնության կամ զուգընկերոջ կողմից բռնության արդյունք են, սակայն հնարավոր է, որ կան կնասպանության այլ դեպքեր, որոնք ներկայացված չեն այստեղ։

Զարուհի Պետրոսյան (1990-2010)

Որբ Զարուհին ապրել է իր ամուսնու եւ նրա ընտանիքի հետ Արարատի մարզի Մասիս քաղաքում: Նա ամուսնու եւ սկեսրոջ կողմից անընդմեջ բռնությունների է ենթարկվել: Փորձել է լքել ամուսնուն, սակայն վերջինս գտել է նրա բնակվելու վայրը եւ վայրենաբար բռնության ենթարկել: Զարուհու ստացած հարվածները հանգեցրել են ուղեղի արյունազեղման, մատերը կոտրվել են, իսկ ողջ մարմինը եղել է կապտուկների մեջ : Մի քանի օր անց Զարուհին մահացել է հիվանդանոցում՝ գլխի վնացվածքների արդյունքում առաջացած ներգանգային հեմատոմայից: Զարուհու դեպքը առաջինն էր, որ լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ների եւ բուռն հակազդեցություն առաջացրեց քաղաքացիական հասարակության կողմից: Նրա ամուսինը դատապարտվել է 10 տարի ազատազրկման, եւ մինչ այժմ կրում է պատիժը:

Մարո Գուլոյան (1992-2012).

Մարոն, որն ուներ երկու տարեկան դուստր եւ հղի էր երկրորդ զավակով, ապրել է իր բռնարար ամուսնու հետ Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Մահից ընդամենը մի քանի ժամ առաջ Մարոն հայտարարել էր, որ վերջնականապես խզում է հարաբերությունները բռնարար ամուսնու հետ: Մարոյի մահը որակվել է որպես ինքնասպանություն, սակայն գոտիով կախվելու ոչ մի ապացույց չի հայտնաբերվել: Փոխարենը, նրա պարանոցին հայտնաբերված մատնահետքերը վկայում են այն մասին, որ նա խեղդամահ է եղել ամենայն հավանականությամբ իր ամուսնու կողմից, ով, ըստ որոշ տեղեկությունների, օգտագործելով ԱԺ պատգամավորների հետ իր ազգակցական կապերը՝ ազատվել է պատժից:

Մարիամ Սարգսյան (1975-2012)

Մարիամը սպանվել է իր Երեւանյան բնակարանում` ամուսնու հետ վեճից հետո: Վերջինս հուշանվեր դանակով դանակահարել էր նրան մինչեւ մահ: Այլ տեղեկություն հայտնի չէ ո ՛չ Մարիամի, ո ՛չ էլ դեպքի մասին:

Անահիտ Բաբայան (1962-2012). երեք երեխաների մայր

Անահիտը իր բռնարար ամուսնու հետ ապրել է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում: Նրա ամուսինը օգտագործել էր բետոնե սալաքար եւ փայտե ձող իրենց իսկ պարտեզում նրան սպանելու համար, եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Անժելա Դաշյան (1987-2012). երկու երեխաների մայր

Անժելային սպանել էր ամուսինը Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի իրենց տանը սիրուհու շուրջ ծագած բուռն վեճի ընթացքում: Ամուսինը խոհանոցի դանակով կտրել էր Անժելայի վիզը եւ փորձել փախչել, սակայն բռնվել էր հարեւանի կողմից եւ ոստիկանության բաժանմունքում խոստովանել հանցանքը՝ դատապարտվելով 12 տարվա ազատազրկման: Փորձելով արդարացնել իր վարքը, ամուսինը ասել էր. «Սպանել եմ կնոջս, որովհետեւ խանդում էր»: Իսկ Անժելայի մայրը իր ցուցմունքում վկայել էր, որ նա վաղուց էր պլանավորում սպանել Անժելային՝ հրահանգելով զանգահարել ու հրաժեշտ տալ բարեկամներին մինչեւ մահանալը:

Դիանա Նահապետյան (1977-2012).

Արարատ մարզի Արարատ քաղաքում բնակվող երկու դստրերի մայր Դիանայի ամուսինը ծաղկամանով մի քանի հարված էր հասցրել, ապա դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել նրան՝ իր երեխաների աչքի առաջ: Վերջերս տեղի ունեցած քրեական դատավարության ընթացքում, նրա ամուսինը դատապարտվեց ընդամենը երեք տարի ութ ամիս ազատազրկման, քանի որ դատախազը՝ հենվելով փորձագետի՝ դեպքից 3 տարի անց կատարած կրկնակի փորձաքննության եզրակացության վրա, որը կտրականապես տարբերվում էր առաջին փորձաքննությունից եւ ամբողջովին հիմնված էր միայն ամբաստանյալի խոսքերի վրա, ինչպես նաեւ ուներ այնպիսի բնութագրեր, ինչպես «Դիանան ներկայացել էր՝ որպես համարյա իդեալական կին» եւ այլն, զրպարտել էր Դիանային ամուսնական դավաճանության մեջ, եւ նշել, որ ամուսինը խանդի հետեւանքով գտնվել էր «ոչ սթափ հոգեվիճակում» եւ կատարել սպանությունը:

Վարդուշ Ղարախանյան (անհայտ-2013) եւ Զեմֆիրա Մածակյան (անհայտ-2013)

Վարդուշին եւ Զեմֆիրային սպանել է նույն հանցագործը՝ Վանաձորի իրենց տանը: Գիշերը հանցագործը կացնով հարվածներ է հասցրել Վարդուշի գլխին, պարանոցին եւ կրծքին: Զեմֆիրային հանցագործը սպանել է նույն կերպ, երբ նա փորձել է օգնել իր սկեսրոջը:

Դատաբժշկական հետազոտությունն իրականացվել է, իսկ դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Ցողիկ Այվազյան (1986-2013).

Շիրակի մարզի Արթիկ գյուղում բնակվող Ցողիկը խեղդամահ է եղել: Մենք հավատում ենք, որ սա կնասպանության դեպք է: Նրա դեպքի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն:

Անունն անհայտ (1986-2013)

Շիրակի մարզում տեղի ունեցած կնասպանության այս զոհին իրենց խոհանոցում ծեծել եւ խեղդամահ է արել ամուսինը: Կինը դանակի օգնությամբ ինքնապաշտպանության անհաջող փորձ է արել: Այս գործի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, սակայն դատավճիռ դեռեւս չի կայացվել:

Անունն անհայտ (1983-2013)

Կոտայքի մարզի Ակունք գյուղում բնակվող այս կնոջը դանակահարել է իր ամուսինը: Նրանց երկու դստրերը, ցավոք, ներգրավվելով վիճաբանությանը, նույնպես վիրավորվել են դանակի հարվածներից, բայց ի տարբերություն իրենց մոր, ողջ են մնացել: Ենթադրվում է, որ հանցագործը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել:

Լուսինե Դավթյան (1977-2013)

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, երկու երեխաների մայր Լուսինեին դանակահարել է ամուսինը՝ իրենց դստեր ներկայությամբ, երբ Լուսինեն փորձել է վերջապես խզել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությամբ հարաբերությունները:

Քրեական գործ է հարուցվել՝ չնայած հանցագործի ընտանիքը փորձում է մեղմացնել պատիճը՝ ապացուցելով, որ սպանության պահին նա անմեղսունակ է եղել:

Աննա Ավետիսյան (1985-2013).

Աննան իր ամուսնու հետ ապրել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Վիճաբանության արդյունքում ամուսինը խեղդամահ է արել Աննային, եւ ապա վնասել ինքն իրեն: Քրեական գործ է հարուցվել նրա դեմ, սակայն գործի հանգուցալուծումը դեռ անհայտ է:

Գոհար Չիլինգարյան (անհայտ-2013)

Գոհարը սպանվել է իր երեւանյան տանը՝ իր մինուճար որդու՝ հարբած վիճակում գլխին հասցված հարվածներից, երբ փորձել է համոզել վերջինիս, որ այլեւս ալկոհոլ չգնի: Որդու դեմ հարուցվել է քրեական գործ, բայց այս պահին դատավճիռը դեռ չի կայացվել:

Նելլի Աղայան (1959-2013)

Չորս երեխաների մայր Նելլին սպանվել է իր ամուսնու կողմից հասցված դանակի 18 հարվածից՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի իրենց տանը: Թեպետ բռնությունների վերաբերյալ ոստիկանությանը մի քանի բողոք է ներկայացրել, նրա անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցներն անբավարար են եղել: Ամուսնու դեմ հարուցվել է քրեական գործ, բայց դատավճիռը դեռ չի կայացվել:

Հասմիկ Զաքարյան (1988-2014)

Երկու երեխաների մայր Հասմիկին խեղդամահ է արել իր ամուսինը, որն աշխատում էր զինված ուժերում: Հասմիկը բնակվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Այս դեպքի վերաբերյալ այլ տեղեկություն հայտնի չէ:

Օֆելյա Մովսեսյան (1960-2014)

Երկու երեխաների մայր Օֆելյային սպանել է իր նախկին ամուսինը՝ այրելով նրան Արմավիրի մարզի Արարատաշեն գյուղում գտնվող ր տան հետ: Փորձելով փրկել Օֆելյային՝ նրա ներկայիս երկրորդ) ամուսինը եւս վնասվել էր: Հարուցվել էր քրեական գործ, բայց դատավճիռը դեռ չի կայացվել:

Արաքսյա Մարտիրոսյան (1979-2014)

Երկու երեխաների մայր Արաքսյային սպանել է իր ամուսինը՝ Արմավիր մարզի գյուղի գերեզմանատանը՝ քարով հարվածելով մարմնի տարբեր հատվածներին եւ կտրելով կոկորդը: Հարուցվել է քրեական գործ, բայց դատավճիռը դեռ չի կայացվել:

Հանցագործի ընտանիքը փորձում է մեղմացնել առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ սպանության պահին հանցագործը եղել է հոգեպես անկայուն վիճակում:

Ժենյա Հարությունյան (1971-2014).

Ժենյա Հարությունյանին սպանել է ամուսինը այգու փոցխով մարմնին բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ գլխին մետաղյա ձողով հարվածելու միջոցով: Նա ապրում էր Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում: Չնայած ամուսինը մեղավոր է ճանաչվել, բայց պատիժը դեռ առկախված է:

Լիանա Մանուկյան (1986-2014)

Գյումրիում բնակվող Լիանան, ով մեկ երեխայի մայր էր, սպանվել է իր մանկահասակ տղայի ներկայությամբ, ամուսինու՝ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում հասցրած դանակի 16 հարվածներից, սոցիալական ցանցում գրանցվելու պատճառով: Ամուսնու գործողությունների դիտավորությունը ցուցադրում է այն փաստը, որ դանակահարության արդյունքում առաջին դանակը կոտրվելուց հետո նա վերցրել է երկրորդը: Հարուցվել է քրեական գործ, բայց դատավճիռը դեռ չի կայացվել:

Հերմինե Չիլինգարյան (1984-2014)

Երեք զավակների մայր Հերմինեին խեղդամահ է արել ամուսինը, որը պայմանագրային զինծառայող էր Տավուշի մարզի Իծաքար գյուղում:

Վարդուհի Գրիգորյան (անհայտ-2014)

Վարդուհու ամուսինը՝ երկու անգամ կրակելով՝ իր մեքենայում սպանել է նրան, այնուհետեւ մարմինը թաղել Արարատի մարզի Կյուրին գյուղի մոտակայքում գտնվող տնակի մերձակայքում:

Ալվինա Դարբինյան (1949-2014)

Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում բնակվող տարեց Ալվինան որդու կողմից բազմաթիվ մահացու հարվածներ է ստացել գլխի շրջանում: Վերջինս մեղադրանք է առաջադրվել, բայց դատավճիռը դեռ չի կայացվել:

Ջուլիետա Եղիշյան (1952-2014)

Ջուլիետային սպանել էր ամուսինը Տավուշի մարզի իրենց տան ննջասենյակում:

Մելանիա Պողոսյան (անհայտ-2014).

Երեւանի Էրեբունի վարչական շրջանից երկու զավակների մայր Մելանյան սպանվել էր ամուսնու կողմից, որն ինքնասպանության փորձ էր արել: Նրա ամուսնու գործով դատավարությունն ընթանում է:

Անահիտ Զաքեւոսյան (1964-2015)

Ծակող գործիքի բազմաթիվ հարվածներից սպանված Անահիտի դին

հայտնաբերվել էր Արմավիրի մարզի Փարաքար գյուղի իր տանը: Մարդասպանը դեռեւս հայտնի չէ:

Հեղինե Դարբազյան (1977-2015)

Երկու երեխաների մայր Հեղինեն բնակվել է Երեւան քաղաքում, ենթարվել է հոգեբանական եւ ֆիզիկական բռնության իր ամուսնության ողջ ընթացքում: Մի քանի անգամ դիմել է ոստիկանությանը, սակայն համապատասխան օգնություն չի ստացել: Մինչեւ աշխատավայրում ամուսինու կողմից դանակահարվելը, մեկ տարի առաջ բաժանվել էր նրանից: Սպանության գործով կատարվել է հետաքննություն, իսկ վերջերս էլ սկսվել են դատական լսումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Ամենաշատ