Իշխող «Հանրապետական» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 12-ին որոշում է կայացրել Գյումրիում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններին սատարել գործող քաղաքապետի թեկնածությունը:

«Մարզային կառույցն այսօր որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության» հետ եւ սատարել Սամվել Բալասանյանի թեկնածությունը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, մարզային կառույցի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Նշենք, որ Գյումրիում ընտրությունները կկայանան հոկտեմբերի սկզբին: