News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն հակակշիռ է ՆԱՏՕ-ին: Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այո, ՀԱՊԿ-ն եւս ռազմաքաղաքական դաշինք է, որը կոչված է ապահովելու մեր անդամ երկրների անվտանգությունը: Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, մենք մշտապես համոզվել ենք, որ ՀԱՊԿ-ն ցանկություն ունի համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ: Այս առումով, մենք դեռ մեծ հաջողություններ չունենք, միգուցե ելնելով նրանից, որ ՆԱՏՕ-ն համարում է, որ ինքն ավելի կազմակերպված է, ավելի ընկալելի, ընդունելի կառույց է: Գուցե  նաեւ այլ պատճառներով դեռեւս համագործակցությունը շատ լայն չէ, բայց պիտի ասեմ, որ մենք չենք դիտարկում մեր շահերը ուրիշների հակասության համատեքստում: Մենք միշտ ցանկանում ենք, որպեսզի համընկնեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը, որ իրենց մեջ կոնֆլիկտ չլինի եւ այդ պարագայում մեզ համար ստեղծվում են ամենալավ ժամանակները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, հակասությունները վրա շահ փնտրելը միշտ վտանգավոր է եւ մենք նման օրինակներ ունենք: «Լինելով ՀԱՊԿ անդամ, մենք, այո, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ համագործակցում ենք սերտ: Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն ստեղծված չեն նրա համար, որ անպայման իրար հետ կոնֆլիկտ ունենան: Սա է մեր տարածաշրջանի պատկերը, սա է, որ ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ