News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ադրբեջան եւ հետագայում Ուկրաինա փախած Վահան Մարտիրոսյանը շարունակում է «հյուրախաղային ծրագիրը»:

Այս անգամ Մարտիրոսյանը հայտնում է իր անհամեստ անձի նկատմամբ մահափորձի մասին: haqqin.az-ի տեղեկությունների համաձայն, որի թղթակից է իմիջիայլոց դարձել Մարտիրոսյանը, նա   Ուկրաինայի իրավապահ մարմիններին հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին: 

Վահան Մարտիրոսյանն իր գործատուին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ի ցերեկը` Օդեսայի մարզի Բելյավկա գյուղում, ոստիկանության վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկները արդեն եկել են դեպքի վայր եւ նրան առաջին օգնություն են ցույց տվել: 

«Սպիտակ, մգացված ապակիներով առանց համարների «զրո յոթը»  դանդաղ գալիս էր իմ հետեւից: Հետո արագ մեծացրեց արագությունը եւ քշեց դեպի ինձ: Ես ցատկեցի դեպի ճամփեզրը եւ ոտքս ոլորեցի», — պատմում է Մարտիրոսյանը: Նրա խոսքով, մեքենան անհետացել է այն բանից հետո միայն, երբ ինքը տրավմատիկ զենքից երեք անգամ կրակել է նրա թափքին: «Նրանք արագ հեռացան Բելյավկայի ուղղությամբ: Ես փորձեցի պարզել, թե ով էր նստած մեքենայում: Իմ հարեւանի ոստիկանությունում աշխատող որդին ասաց, որ քաղաքում նման մեքենա չկա եւ ինքը չգիտե, թե դա ում է պատկանում», — ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանում է հայնվել` թաքնվելով արդարադատությունից: 

Ադրբեջանում նրան քաղաքական ապաստան է տրամադրվել: Մի քանի ամիս Ադրբեջանում մնալուց հետո Վահան Մարտիրոսյանը սեփական ցանկությամբ ուղարկվել է երրորդ երկիր:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ