Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր՝ հուլիսի 12-ին, դանակահարված տղամարդու վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Աբովյանի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել է տուժածը:
Տղամարդը քիչ առաջ վիրահատվել է եւ այժմ գտնվում է հիվանդասենյակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ցերեկը տեղի ունեցած ավազակային հարձակման ժամանակ Ա. Ասատրյանը դանակով հարվածել էր տանտիրոջը: Ասատրյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: