News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 6-ի երեկոյան, Վանաձորի Զաքարյան փողոցի խանութներից մեկում հորդառատ անձրեւի ժամանակ սպանել են այդ խանութի տնօրեն 59-ամյա Սվետլանա Կազազյանին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20.50-ին, «շտապ օգնության» կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զաքարյան փողոցի խանութներից մեկում կնոջ դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զաքարյան փողոցի 8/11/Ա հասցեում գործող մթերային խանութում հայտնաբերել է տնօրեն, 59-ամյա Սվետլանա Կազազյանի դիակը` պարանոցի մասում սուր-կտրող գործիքից ստացած կտրած-ծակած վերքի հետքով: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Պարզվել է, որ սպանված կնոջ որդին ոստիկանության աշխատակից է՝ քրեական հետախուզության օպեր-լիազոր, գնդապետ Մովսես Իսկանդարյանը: Նա չի բացառել, որ մոր սպանությունը կապ ունի որդու գործունեության հետ:

Բացի վրեժխնդրության վարկածից, ոստիկանությունը քննում է նաեւ պատվիրված սպանության, կենցաղային, խանութին պարտք լինելու եւ այլ հարցերի հետ կապված վարկածներ:

Հատկանշական է, որ մարդասպանը խանութից ոչինչ չի վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ