News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի մի շարք մարզերի բնակիչներ այսօր ժամը 14–ի սահմանում ուժեղ ցնցում են զգացել։ Սեյսմիկ ծառայությունից հաղորդում են, որ երկրաշարժը տեղի է ունեցել հայ–վրացական սահմանին՝ էպիկենտրոնում 6–7 բալ ուժգնությամբ, խորությունը՝ 10 կիլոմետր։ Ցնցումն այնքան ուժեղ է զգացվել Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Երեւանում, որ շատերը անհանգստացել եւ տներից դուրս են եկել։

Եթե այսօր նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը։ Նախագահն ընդգծել է՝ անկախ, թե Հայաստանի հետ՝ պետք է որոշեն արցախցիները, Հայաստանի համար կարեւորն այն է, որ նրանք լինեն անվտանգ։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բարդացնում է նաեւ այն, որ մեր փոքր տարածաշրջանում մեծ շահեր են բախվում։

Ապրիլյան պատերազմից հետո բանակում կատարված  փոփոխությունները բավարար չեն ասելու համար, որ պատերազմից դասեր ենք քաղել՝ կարծում է Արա Պապյանը։ Քաղաքագետի խոսքով՝  պատերազմից 100 օր անց ներքաղաքական որեւէ էական փոփոխություն չի կատարվել, անորոշ է մնում նաեւ ռուսական 200 միլիոն դոլարի զենքի հարցը։ Իսկ պաշտպանության համակարգում մի քանի պաշտոնանկությունները, քաղաքագետի խոսքով, բավարար չեն։  Արա Պապյանը մեծ սպասելիքներ չունի Փարիզում նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումից։ Քաղաքագետը կարծում է, որ հանդիպմանը փորձ կարվի ճնշել Հայաստանին եւ պարտադրել տարածքների զիջում։

Հայաստանից Ադրբեջան եւ հետագայում Ուկրաինա փախած Վահան Մարտիրոսյանը շարունակում է «հյուրախաղային ծրագիրը»: Այս անգամ նա  Ուկրաինայի իրավապահ մարմիններին հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին։ Վահան Մարտիրոսյանը պատմել է՝ իբր «սպիտակ, մգեցված ապակիներով առանց համարների «զրո յոթը»  դանդաղ եկել է իր հետեւից, հետո հանկարծ մեծացրել արագությունը եւ քշել դեպի իրեն, ինքն էլ ցատկել է ու ոլորել ոտքը, իսկ մեքենան անհետացել է»։ Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ եւ երեխայի հետ Ադրբեջանում էր հայտնվել` թաքնվելով արդարադատությունից:

«Հանրապետական» կուսակցությունը կողմնորոշվել է եւ Գյումրիում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններին որոշել է սատարել Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ Նշենք, որ Բալասանյանը Գյումրիի գործող քաղաքապետն է, երկու անգամ կուսակցություն է փոխել, նախ՝ ՕԵԿ, ապա, ԲՀԿ, ներկայում անկուսակցական է։

Մեկ շաբաթ առաջ Երեւանում 8–րդ հարկից նետվելու հետեւանքով մահացած 21–ամյա Ջուլիետա Կարապետյանը ինքնասպանությունից առաջ ընկերոջը նամակ է գրել, որում տեղեկացրել է իր մտադրության պատճառների մասին՝ հաղորդում է քննչական կոմիտեն։ Ընկերը, սակայն, չի հասցրել կանխել ողբերգությունը։ Հիշեցնենք, որ Ջուլիետան Մանկավարժական համալսարանի ուսանող էր, այս տարի պետք է ավարտեր բուհը։

Վրացական հեռուստաալիքները ցուցադրել են կադրեր՝ ինչպես են Ջավախքում հայ ընտանիքն սպանելու մեջ մեղադրվող հայ երիտասարդին ոստիկանները տանում դեպքի վայր, որտեղ նա մանրամասն նկարագրում է, թե ինչպես է տուն մտել, ում որտեղ եւ ինչպես է սպանել։ Ոստիկանությունը կասկածներ ունի, որ 24–ամյա Նոդարը միայնակ չի գործել։ 37–ամյա հայուհուն ու նրա երեք երեխաներին սպանելու մեջ մեղադրվող երիտասարդը նույն գյուղից է, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Պարզվում է՝ նա տուն է մտել պատուհանից, իր խոսքով՝ գողության նպատակով, տանտիրուհին և  նրա դուստրերը նկատել են Նոդարին, դիմադրություն ցույց տվել։ Նոդարը երկաթե ամրանով հարվածել է նրանց ու սպանել։ 37-ամյա կինն ու երկու դուստրերը մահացել են տեղում, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու համար Նոդարը փորձել է հրդեհել տունը, ինչի հետևանքով էլ, ըստ նախնական տվյալների, մահացել է 5-ամյա տղան։ի

Աբովյան ավազակային հարձակումը ավարտվել է տանտիրոջ դանակահարությամբ։ Գողերը օրը ցերեկով տուն մտնելիս վստահ են եղել, որ տանը մարդ չկա։ Հանդիպելով տանտիրոջը՝ անկնկալի են եկել, դանակահարել նրան ու փախուստի դիմել։ Ոստիկանները հասցրել են բռնել մեկին՝ Ճամբարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արա Ասատրյանին, մյուսը փախուստի մեջ է։  Դանակահարված Արմեն Հակոբյանը վիրահատվել է, նրա վիճակը բավարար է։

Դոլարն այսօր թուլացել է, իսկ ռուբլին, եվրոն ու ֆունտը՝ ամրապնդվել. դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7,45, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝627 դրամ

Երևանում հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, այս գիշեր օդի ջերմաստիճանը կհասնի +16-ի, իսկ վաղը ցերեկը՝ +33-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ