«Օրենքով գող» Զախարիա Կալաշովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, մեղադրանք է ներկայացվել դրամաշորթության համար։ Այս մասին ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«ՌԴ ՆԳՆ Քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի գլխավոր վարչությունը մեղադրանք է ներկայացրել Ռոչդելսկայա փողոցի վրա գտնվող ռեստորանի տիրոջը, որին մեղադրանք է ներկայացվել «Շորթում» հոդվածով։ Նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում»,– մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»–ն Վոլկի խոսքը։
Ընդ որում, գործակալության աղբյուրները հայտնել են, որ խոսքը հենց Շաքրո Մոլոդոյի մասին է։
Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայաում ձերբակալվել է Զախարիա Կալաշովը։ Նրան կասկածում են 2015-ի վերջին մոսկովյան ռեստորաններից մեկում հրաձգության ժամանակ 2 մարդու սպանության մեջ։ Նրան մեղադրում են նաեւ «Էլեմենտ» ռեստորանի սեփականտիրոջից խոշոր գումար շորթելու մեջ։











