Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ջրվեժի տներից մեկում երիտասարդ բնակչի դին է հայտնաբերվել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ 

Նախնական տեղեկություններով, 35-ամյա երիտասարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները պարզվում են։